Si՝ շքեղ և կրքոտ, հագեցած և փափուկ. սա շիպր օծանելիքի նոր ընթերցումն է: Մնալով Ձեր մաշկի վրա՝ այն չի դադարում գրավել ուշադրություն՝ արթնացնելով զգացմունքներ: Նրա օլֆակտիվ կոմպոզիցիան ռիթմիկ է, նրբաճաշակ և յուրահատուկ: Նրա կազմության մեջ առկա է երեք ակորդ՝ սև հաղարջ(cassis), նոր շիպր և մուշկի ծառի անկշիռ ակորդ: Ինչպես հարբեցնող նեկտար, բույրը դրսևորում է կանացիություն,կիրք՝ մերկացնելով կանացի մագնիսականության մութ ուժը: Առաջին անգամ սև հաղարջի ակորդը հարստացված է պարուրող, զգայական վանիլով: Մայիսյան վարդը, ընդգծված ֆրեեզիաի նոտաներով, պերճաշքորեն լրացնում է բույրը՝ շեշտադրելով հազիվ նկատելի պաչուլի ակորդը: Լուսավոր ամբրայի ծառի նոտան՝ ինտենսիվ orcanox™-ը, բացահայտում է զգայական և ջերմ բույրը՝ պարգևելով նրան անկրկնելի փափկություն: Նոտաներ՝ վարդ, պաչուլի, սև հաղարջ, ամբրա, վանիլ, ֆրեեզիա: Ոճ՝ հարբեցնող, մոգական, փափուկ:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :