Կարինա Դյուբրին, փորձելով չխաղտել Eclat d′Arpege-ի նրբությունն ու էլեգանտությունը, համադրության վերին հատվածը չլցրեց հագեցած նոտաներով: Ավանդական թարմեցուցիչ ցիտրուսներից այստեղ առկա են միայն դառը նարինջի նոտաները, որոնք հիանալիորեն միահյուսվում են գլիցինիայի և թեյի տերևների երանգների հետ: Նուրբ <<սիրտը>> բացվում է դեղձի ծաղկի, չինական օսմանտուսի, պիոնի և յասամանի նոտաներով, որոնցից յուրաքանչյուրը բույրին իր անկրկնելի երանգն է հաղորդում: Բույրի շլեյֆը բացվում է տաք համպարի, նուրբ մուսկուսի և եղենափայտի նրբերանգներով:
Վերին նոտաներ. նարինջ, թեյ, գլիցինիա, պետիտգրեն:
<<Սրտի>> նոտաներ. պիոն, դեղձի ծաղիկներ, յասաման, օսմանտուս:
Հիմնային նոտաներ. եղենափայտ, մուսկուս, համպար:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :