Fleur Musc for Her-ը կանացի օծանելիք է, որը պատկանում է ծաղկային, փայտային բույրերի շարքին: Այս նոր օծանելիքը թողարկվել է 2017 թվականին,պարֆյումերները Կալիս Բեքերն ու Սոնիա Քոբսթանթն են: Fleur Musc for Her օծանելիքի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակակից կնոջ դինամիկ կերպարը, որի ուժը և վառ խառնվածքը, քաջությունն ու եռանդը համադրվում են շքեղության ու նրբագեղության հետ: Վերին նոտաներն են՝ վարդագույն պղպեղ: Սրտի նոտաներն են՝ վարդ, պիոն, մուշկ (մուսկուս): Գլխավոր նոտաներն են՝ պաչուլի,սաթ (ամբրա):
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :