Փայլատացնող էֆեկտ մաշկի՞ն, որ պահպանվում է երկար ժամանակ: Փոշիների և հանքային պիգմենտների այս համադրությունը ապահովում է էֆեկտ և մաշկի մակերեսը դարձնում է կատարյալ հարթ ու համատարր. մաշկի թերություններն ու լայնացած ծակոտիները մեկ վայրկյանում, կախարդանքի պես վերանում են: Մաշկն ակնթարթորեն ձեռք է բերում փայլատ տեսք և պահպանում բնական խոնավությունը: Նոր սերնդի թեթև և թավշյա նյութակառուցվածքը թույլ է տալիս ստանալ բնական ծածկույթով շպար և համատարր երանգ: Արևային զտիչները պաշտպանում են մաշկն արևի վնասակար ազդեցություններից և կանխարգելում ծերացումը: Նախատեսված է նորմալ և կոմբինացված/յուղոտ մաշկի համար: SPF20 : Ալերգիաների առաջացման ցածր հավանականություն: Թեստավորված է մաշկաբանների կողմից: Հիպոալերգիկ: Առանց պարաբենների և բույրերի:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :