Բազմաֆունկցիոնալ ազդեցությամբ Vamp! Թարթչաներկ, որին դիմակայելն ուղղակի անհնար է: Թարթիչների համալիր միջոց, որը վայրկյանական ապահովում է անթերի ծավալ, երկարություն և կեռություն: Ամրացնող ազդեցությամբ թարթչաներկն աստիճանաբար խթանում է թարթիչների բնական աճն ու ամրությունը: Հատուկ ոսպերի շնորհիվ՝ վրձնի յուրաքանչյուր հպումից թարթիչները դառնում են ավելի ու ավելի խիտ: Բնական դոնդողանման բաղադրիչները ապահովում են թարթիչների կեռությունը, իսկ հատուկ ոսկերի և շերտագոյացնող բաղադրիչների խառնուրդն ապահովում է թարթիչների երկարությունը: Փափկացնող և պաշտպանող կասիայի ոսկը և Loss Stop մոլեկուլը թարթիչները դարձնում են ավելի ամուր: Ալերգիայի առաջացման հավանականությունը հասցված է նվազագույնի: Փորձարկված է մաշկաբանների կողմից: Հարմար է նաև զգայուն աչքերի և կոնտակտային լինզաներ կրողների համար: Պարաբեններ չի պարունակում:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :