Վերջերս, բարձրակարգ օծանելիքների Boucheron լեգենգար ապրանքանիշը ներկայացրել է La Collection de Parfums ունիսեքս բույրերի հավաքածուն: Այս հավաքածուի բույրերը ոգեշնչված են Boucheron ապրանքանիշի անգնահատելի ժառանգությունից և եզակի, թանկարժեք պարֆյումերային բաղադրիչներից: Iris de Syracuse Boucheron-ը կանացի և տղամարդու օծանելիք է, որը պատկանում է ծաղկային, փայտային-մուսկուսային բույրերի շարքին: Iris de Syracuse-ը թողարկվել է 2017թվականին, պարֆյումերը Նատալի Լորսոնն է: Iris de Syracuse-ը նվիրված է իրիսի զգացմունքային, թավշյա նոտային, որի նուրբ հնչողությունն արթնեցնում է հաճելի, նոստալգիկ հիշողություններ: Վերին նոտաներն են՝ մանդարին, տանձ և պղպեղ: Սրտի նոտաներն են՝ իրիս, հասմիկ եւ հելիոտրոպ: Հիմնական նոտաներն են՝ պաչուլի, վանիլ և սպիտակ մուշկ (մուսկուս):
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :