Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000

Lanvin Jeanne-ը հիացմունքի շողերում պարուրված հրաշալի երիտասարդությանը նվիրված կանացի բույր է: Այն աղջկական թեթևություն ունի, որ թույլ է տալիս լինել համարձակ, դառնալ լավագույնն ու առաջինը: Այն հասցեագրված է բարետես կոկետուհուն, ում շուրջ ուրախության և թեթևության խնջույքն է պտտվում, որը հենց իր պատվին է: Jeanne Lanvin բույրի թարմությունն ու ամառային քաղցրությունը զգացվում է հենց սկզբից՝ ի դեմս տանձի, հաղարջի ու կիտրոնի նոտաների: Հենց այդ նույն ամառային տրամադրությունը շարունակվում է նաև բույրի <<սրտում>>, որ բաղկացած է քաղցր ազնվամորու, վարդի, պիոնի և ֆրեսիայի երանգներից՝ համեստությունն ու նրբությունն ապահովող նոտաներից: Համադրությունը եզրափակում է համպարի, մուսկուսի և սանդալի ներդաշնակ ամբողջականությունը: Վերին նոտաներ. կիտրոն, հաղարջ, տանձ: <<Սրտի>> նոտարեն. ֆրեսիա, վարդ, պիոն, ազնվամորի: Հիմնային նոտաներ. սանդալ, մուսկուս, համպար:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ