100ml Eau De Toilette +7.5ml Eau De Toilette + 100ml Shower Gel
Jimmy Choo տղամարդն ինքնավստահ է, նրանում զգացվում են ռոքի ոգին, նա 1960-ականների Mayfair ոճի կնամոլի մարմնացում է: Նա տղամարդկային է և նրբագեղ, ունի հիանալի ոճ և հումորի զգացում: Հարստացնելով իր զինանոցը՝ Jimmy Choo նորաձևության տունն այսօր ներկայացնում է տղամարդու իր առաջին բույրը՝ Jimmy Choo Man-ը, որ ստեղծված է վառ, աշխույժ տղամարդկանց համար: Jimmy Choo Man բույրը հզոր թարմություն է՝ միախառնված փայտյա-արոմատիկ, ֆուժերային համադրությունում: Բույրը բացվում է սառնամանիքային կենսուրախությամբ ու լավանդայի փափկացված երանգներով: Մանդարինի եթերայուղը երանգավորում է ցիտրուսային ակորդը և միահյուսվում մեղրային դդմի մրգային երանգի նուրբ քաղցրությամբ: Խորսենու կոնտրաստային նոտան երանգավորված է արքայախնձորի տերևների ակորդով, ինչի շնորհիվ էլ ծնվում է մաշկի վրա ներդաշնակորեն բացվող վառ բույրը: Պաչուլիի տաք, արբեցնող տերևները հարստացնում են հարդաջուրը գայթակղիչ խառնվածքով՝ դրանով իսկ տեղափոխելով բույրրի «տիրոջ» մտքերը մեկ այլ աշխարհ, որտեղ հիմնային նոտաների նվագախումբը և տաք համպարային փայտի հարմոնիան ծնում են մի ծանոթ, գայթակղիչ «հետք»: Բույրի ստեղծողը՝ IFF պարֆումերային տնից Էն Ֆլիպոնը, բույրի ստեղծման աշխատանքը նկարագրում է հետևյալ կերպ. «Մենք պաչուլիի տերևների ակորդն օգտագործել ենք այնպես, որ կարողանանք մաքսիմալ ծանոթ բույր ստանալ:» Երանգներ. արքայախնձորի տերևներ, լավանդա, խորդենի, մանդարին, դդում Ոճ. նրբագեղ, ոճային, տղամարդկային Բույր. մրգային-արոմատիկ
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :