Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000

Marry Me! պարֆյումերային ջրի նուրբ և ռոմանտիկ բույրը թեթևության, սիրո և երջանկության իսկական խնջույք է: Ոչ մի ծանր նոտա, ոչ մի հագեցվածություն. միմիայն ծաղիկների և քաղցր մրգերի թեթև պտտահողմ: Դեղձի, ֆրեսիայի և դառը նարինջի թարմ երանգները բացում են պարֆյումերային այս համադրությունը: Մագնոլիայից, հասմիկից և վարդից կազմված ծաղկային փունջը ամբողջացնում է բույրի <<սիրտը>>: Զգացմունքային շլեյֆը պարուրված է վիրջինիական եղենափայտի, մուսկուսի և համպարի նոտաներով: Բույրը նախատեսված է ռոմանտիկ ժամադրությունների, սիրո և քնքշության համար: Այն հրաշալի էլիքսիր է, որ հիանալի տրամադրությամբ կլցնի Ձեր ողջ օրը: Պարֆյումը նրանց համար է, ովքեր վայելում են սիրո, կրքի, միասնության և բավարավածության զգացումի րոպեները: Վերին նոտաներ. ֆրեսիա, դեղձ, նարինջ: <<Սրտի>> նոտաներ. հասմիկ, վարդ, մագնոլիա: Հիմնային նոտաներ. մուսկուս, համպար, եղենափայտ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ