OMNIA CRYSTALLINE-ը թարմության փունջ է, որ կյանք է ներխուժում բյուրեղապակյա փայլի միջոցով՝ իրական կանացիություն մարմնավորելով: Բազմակողմանի բյուրեղի նման OMNIA CRYSTALLINE-ը իր մեջ տարաբնույթ բույրեր է միավորում, որոնք ամբողջանալով իրական, թանկարժեք յուրօրինակություն են ստեղծում: Բույրի վերին նոտաները թարմության զգացում են արթնացնում ի շնորհիվ բամբուկի և ասիական մրգի ակորդների, որի արմատները հեռավոր անցյալից են: OMNIA CRYSTALLINE-ի <<սիրտը>> զինաթափ է անում լոտոսի ծաղկի բույրի իր գայթակղիչ նրբությամբ: Շլեյֆի նոտաները զուսպ և զգացմունքային էլեմենտեր են ավելացնում՝ բացահայտելով բույրի խորությունն ու դրա էության զորեղ հմայքն ի շնորհիվ Բալզա ծառի ակորդների: OMNIA CRYSTALLINE բույրի սրվակը բացառիկ է և չկրկնվող: Այն BVLGARI-ի ոսկերչական ավանդույթների հետ հաջողակ մի կապ է, որ միևնույն ժամանակ գոյության անսահմանությունը մարմնավորող խորհրդանիշ է:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :