Michael Kors Sexy Amber - բույր լցված զգայական շքեղությամբ: Հարուստ, նրբագեղ սաթի բույր, որը գայթակղություն է հաղորդում Ձեր մարմնի յուրաքանչյուր շարժումին: Sexy Amber Eau de Parfum-ը ոգեշնչվել է Michael Kors-ի նորաձեւության հավաքածուներում հաճախ ներկայացված համարձակ գույներով: Բույրին անդիմադրելի, խորը գայթակղիչ շլեյֆը հաղորդում է տաք սաթը՝ փաթաթված յուղալի ճանդանի փայտով և պարուրված սպիտակ ծաղիկներով:
Հասմիկ՝ Քաղցր և արբեցնող, հարուստ ծաղկային նոտա:
Ճանդան՝ փայտային շեշտադրումներով կծու ճանդանի յուղն ընդգծում է ծաղկային յուղերը՝ ուժեղացնելով դրանց հնչողությունը:
Սաթ՝ Ջերմ, խեժային նոտա, որը ճառագայթում է թեթև, փափուկ փայլ:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :