Vitaceric շարքը պարունակում է Multi.Vit Energy կոմպլեքս, որը հանդիսանում է թարմության, էներգիայի աղբյուր հոգնած և խամրած մաշկի համար: Vitaceric-ը առաջադեմ էներգետիկ խնամք է երիտասարդ, ակտիվ կանանց համար: Այն օգնում է դանդաղեցնել մաշկի ծերացման գործընթացը և պահպանել առողջ տեսք: Multi.Vit Energy էներգետիկ կոմպլեքսը, որը հարստացված է իսպանական նարինջներից և կիտրոններից ստացված վիտամիններով և հանքանյութերով, վերականգնում է մաշկը և լցնում էներգիայով՝ վերադարձնելով բնական, առողջ փայլը: Շնորհիվ պաշտպանիչ և դետոքսիկացված բաղադրիչների՝ Vitaceric շարքի խնամքի միջոցները խթանում են վնասված մաշկի վերականգնման բնական գործընթացը՝ նկատելորեն բարելավելով նրա կառուցվածքը և գույնը: Vitaceric Revitalizing գիշերային կրեմը պարունակում է նաև հակաօքսիդանտ բաղադրիչներ և անտառային ընկույզի յուղ,որոնք խթանում են մաշկի բջիջների վերարտադրողականությունը՝ մաշկը դարձնելով էլաստիկ, հարթ և երիտասարդ: Խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի բոլոր տիպերի համար:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :