Ապրանքներ
ԱպրանքանիշերԱկցիաներԹոփ ՎաճառքՆորույթներՆվերի Հավաքածուներ
Franck Oliver

Miss Franck Olivier Eau De Parfum

Զարմանահրաշ պարֆյումերային ջուր, որում ստեղծողները համադրել են գրավիչ արդիականությունն ու նրբագեղ դասականը: Այն թույլ չի տալիս գեղեցիկ կնոջը առօրյայի իրարանցման մեջ մոռանալ զգացմունքայնության մասին և երկաթե վարագույրների հետևում թաքցնել էմոցիաների վառ գամման: Նրբաոճ ծաղկամրգային բույր, որ նախատեսված է մեղմ ու ռոմանտիկ գեղեցկուհիների համար: Այն պարգևում է թեթևություն, անմիջականություն և անհոգություն: Պարֆյումերային համադրությունը բացվում է կիտրոնի, խնձորի և քաղցր ազնվամորու միասնությամբ, որին հաջորդում է նարնջի, բրաբիոնի և հասմիկի ծաղկային անուշահոտությունը: Մեղեդին եզրափակվում է մուսկուսի, պաչուլիի և սանդալի ակորդներով: Դուք պարզապես ի զորու չեք լինի չսիրահարվել անմոռանալի հնչեղությամբ այս սուր բույրին: Franck Olivier Miss-ն օգնում է ճախրել ամպերի մեջ և հինալի զգացումներ է հաղորդում: Բույրի զուսպ սրվակը զարդարված է երկնագույն թիթեռնիկով:

Տեսնել ավելին

ID: 00-00015920

֏ 11,700

Տարբերակներ

Ապրանքի նկարագրությունը

Նմանատիպ Ապրանքներ